16 հոկտեմբերի 2007 - 20:22 AMT
Երեւան է ժամանում Գերմանիայի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խումբը
Հոկտեմբերի 17-ին Երեւան կժամանեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները` Շտեֆեն Ռայխեի գլխավորությամբ: Հոկտեմբերի 18-ին խորհրդարանում պատվիրակությանը կընդունի ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նախատեսված են հանդիպումներ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների անդամների հետ: Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանի հետ:

Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամները կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նույն օրը նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանում գերմանական կազմակերպությունների եւ ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: