«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենա 16-րդ համարի ներքո, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին։
Մրցույթի 18 մասնակիցը ելույթ կունենա հետևյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:
Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա Fly with me երգով, որը մոտ 13 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Արծվիկն առաջատար է Եվրատեսիլի «Լավագույն մենակատար» քվեարկությունում:
Ըստ եվրատեսիլյան Wiwibloggs կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաև գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը: -