31 մարտի 2017 - 18:40 AMT
Ընտրախախտումներին արձագանքելու համար ոստիկանությունում «թեժ գիծ» կգործի

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով` ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն (ապրիլի 1-ից 3-ը` շուրջօրյա) հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14:

Միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 57-31-39, (010) 54-00-03 (ռուսերեն լեզվով), (011) 56-12-37, (011) 52-42-28 (անգլերեն լեզվով):

ՀՀ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է 4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: