Ազգային ժողովի ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով, հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այդ հեռախոսահամարների միջոցով:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: