2 ապրիլի 2017 - 12:35 AMT
Արթուր Բաղդասարյանը քվեարկել է վերածնված Հայաստանի օգտին

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ ՀՎԿ-ն ընտրությունների արդյունքում լինելու է առաջին եռյակում: Այդ մասին նա ասել է ապրիլի 2-ին Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում տեղակայված թիվ 9/49 ընտրատարածքում ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո:

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդը նաև հայտնել է, որ քվեարկել է «վերածնված Հայաստանի օգտին», մեջբերում է Armeniasputnik.am-ը:

«Որպեսզի 21-րդ դարում ունենանք ուժեղ, մրցունակ, ստեղծարար, բարեկեցիկ կյանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

ՀՎԿ առաջնորդն ընտրության էր եկել կնոջ և դստեր հետ:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: