2 ապրիլի 2017 - 14:21 AMT
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում ԱԺ ընտրությանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Քոչարյանի գրասենյակից:

ՀՀ նախկին նախագահը քվեարկելու հնարավորություն չունի, քանի որ բացակայում է երկրից, ասել են Քոչարյանի գրասենյակում:

ՀՀ երկրորդ նախագահը 2012-ից չի մասնակցել Հայաստանում կայացած ընտրություններին:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: