2 ապրիլի 2017 - 12:58 AMT
Սեյրան Օհանյանը քվերակել է հանուն ազատ, արդար Հայաստանի

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն ազատ, արդար Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսության, միջազգային վարկն օրեցօր բարձրացող երկրի համար»,- ասել է Օհանյանը:

Նա եկել էր քվեարկության իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի հետ:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: