17 հոկտեմբերի 2007 - 17:00 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումն անցնելու է Փարիզում հոկտեմբերի 22-ին
Հոկտեմբերի 22-ին Փարիզում նշանակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու դրա հետ կապված առաջարկությունները: