17 հոկտեմբերի 2007 - 18:17 AMT
System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանգյանն առաջին սոլո-ալբոմն է թողարկել` ''Elect the Dead''
System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանն առաջին սոլո-ալբոմն է թողարկել` ''Elect the Dead'': Ալբոմում ներառված ստեղծագործությունները հագեցած են ծանր ռոքի, օպերային արիաների եւ Թանգյանի հայկական ծագումն արտացոլող վոկալ հատվածներով: Ընդհանուր առմամբ, ալբոմը հանդիսանում է աշխարհում ընթացող իրադարձությունների վերաբերյալ վրդովմունքի արտահայտություն:

Ինքը` Թանգյանը, որ հանդիսանում է ամենաակտիվ քաղաքական դեմքերից մեկը երաժշտության մեջ, խոսքի ազատության եռանդուն պաշտպան, ԱՄՆ գործող կառավարության քննադատ, ալբոմն անվանել է առաջին հերթին փիլիսոփայական, քան քաղաքական: «Իմ մտաքերն ուղղված են քաղաքակրթության առավել ծավալուն գաղափարներին, պատմությանն ու խաղաղ կյանքին»,- հայտարարել է Սերժ Թանգյանը, հաղորդում է Popmatters: