2 ապրիլի 2017 - 17:37 AMT
Զոլաքարում ընտրողներին ուղղորդելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցչ՝ Լիանա Հովհաննիսյանն ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում: Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող:

Կարդացեք նաև՝ Ահազանգ․ Զոլաքարում դիտորդի են ծեծել

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ։