2 ապրիլի 2017 - 23:45 AMT
Աշոտյան. Մոտ 100.000 ձայնի հաշվարկից հետո ՀՀԿ-ն մոտավորապես 48% ունի

ՀՀԿ կենտրոնական շտաբի տվյալներով ամփոփվել է 203 տեղամաս՝ 100 560 մասնակիցներով:

Այս մասին է գրել կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն հավաքում է` 47,87%։

Այլ քաղաքական ուժերի ձայների մասին Աշոտյանը չի հայտնել:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը):