17 հոկտեմբերի 2007 - 20:02 AMT
Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բուլղարիայի Հանրապետության Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհուրդը լիակատար միաձայնությամբ ընդունել է` 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նիստի օրակարգ էր մտցվել Համայնքային խորհրդի Երիտասարդական գործունեությունների, միջազգային հարաբերությունների եւ եվրաինտեգրացման հանձնաժողովի կողմից: Համայնքային խորհուրդը իր որոշման մեջ կոչ է արել Բուլղարիայի Ժողովրդական Ժողովին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: