3 ապրիլի 2017 - 20:49 AMT
ԱԳՆ․ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել

Նախնական տվյալների համաձայն Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայեր կան։ Լուրը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Այս պահին ճշտում ենք տուժած հայերի անունները», — ասել է Բալայանը։

Արտգործնախարարությունը ճշտում է՝ արդյոք տուժողները ՀՀ քաղաքացի են։ Այլ տեղեկատվության ՀՀ ԱԳՆ-ն այս պահին չի տիրապետում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ինՍանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 10 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

Դեպքերի զարգացմանը կարող եք հետևել ՊԱՆ-ի թարմացվող լրահոսով։