4 ապրիլի 2017 - 11:59 AMT
Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը մրցման ժամանակ վնասվածք է ստացել

Ֆրանսիայում բնակվող և տեղի «Շարվյե Շավանյե» ակումբի կազմում մարզվող առաջատար հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը (լուսանկարում` աջից), վնասվածք է ստացել հերթական խճուղային հեծանվավազքի ժամանակ: Դա տեղի է ունեցել Boucles de l'Artois 2017 հեծանվավազքի ընթացքում:

Մարզիկի խոսքով, ինքն ընկել է և գլխով ուժեղ հարվածել գետնին.

«Հարվածն այնքան ուժեղ էր, որ սաղավարտը կոտրվեց, բայց դա փրկեց ինձ ծանր վնասվածքից, կորցրել էի գիտակցությունս և ուշքի եկել արդեն հիվանդանոցում: Ասացին, որ բախման արդյունք էր, բայց ես ոչինչ չեմ հիշում: Հաջողվեց խուսափել կոտրվածքներից, փառք Աստծո, գլխիս հետ ևս ամեն ինչ նորմալ է: Վնասվածքներս սահմանափակվեցին ոտքի և ձեռքի կոտրվածքներով ու քերծվածքներով:

Բժիշկները հետազոտեցին ինձ և ուղարկեցին տուն», - հայտնել է նա:

Մարզիկը հայտնել է նաև, որ լավագույն դեպքում 10-15 օր հետո կկարողանա վերադառնալ մարզումների, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

23-ամյա Մհեր Մկրտչյանը2011 թվականին երիտասարդների աշխարհի առաջնության երկակի արծաթե մեդալակիր է: 2016 թվականի հուլիսից հավաքագրվել է Charvieu Chavagneux Isère Cyclisme (CCIC), Ֆրանսիայում, մասնակցել է հեծանվասպորի Եվրոպայի առաջնությանը: