4 ապրիլի 2017 - 13:07 AMT
Պետերբուրգի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:

«Այսօր արդեն կարող ենք խոսել մահվան 14 դեպքի մասին, որոնցից 11-ը մահացել է տեղում, իսկ 3-ը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու այրվածքներ են ունեցել»,- ասել է նա:

Բացի այդ, արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, տուժածների թիվը հասել է 51-ի:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր: