4 ապրիլի 2017 - 17:21 AMT
Վրաստանում այսուհետ ավիատաքսի կգործի

Adjara Group Hospitality ընկերությունը Aviator ավիատաքսի է գործարկել Վրաստանում ներքին և միջազգային փոխադրումների համար:

Beechcraft King Air C90GTx նոր ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի և Կովկասի տարածաշրջանի օդանավակայաններ՝ այդ թվում Երևանի, Բաքվի, Տրաբզոնի, Ստամբուլի և այլ քաղաքների օդանավակայաններ, հայտնում է Euromag-ը:

Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել ինքնաթիռների շարժակազմը:

Ինքնաթիռը նախատեսված է 5 ուղևորի համար և հագեցած է արդիական սարքավորումներով: Թռիչքի ժամանակ կապահովվի ուղևորների անվտանգությունն ու հարմարավատետությունն ըստ բիզնես դասի պահանջների:

Ընկերությունը 4 հյուրանոց ունի Վրաստանում: