18 հոկտեմբերի 2007 - 19:38 AMT
Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել միայն նրա համար, որ Թուրքիան այն հերքում է
Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել միայն նրա համար, որ Թուրքիան այն հերքում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը: Նրա կարծիքով, եթե հանկարծ ողջ աշխարհը համաձայնվի Իրանի հետ, որը պնդում է, թե Հոլոքոստ չի եղել: Նայեցեք, ինչ մեծ արձագանք է ստացել 106-րդ բանաձեւի քննարկումը:

«Համաշխարհային ԶԼՄ-ները երկրորդ շաբաթն է միայն Հայոց ցեղասպանության մասին են գրում եւ այն մարդիկ, ովքեր մինչ օրս անգամ չգիտեին որտեղ է գտնվում Թուրքիան, իմացան 90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այդ տեսանկյունից, բանաձեւը դրական ազդեցություն ունի: Սակայն դա չի նշանակում, որ մեզ միայն այդպիսի արդյունք է պետք: Ես վստահ եմ, որ կոնգրեսականները, այնուամենայնիվ, արդար որոշում կկայացնեն` հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ համամարդակային արժեքների վրա, որոնք ԱՄՆ-ն միշտ պաշտպանել են»,- ասել է Վարդանյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ