6 ապրիլի 2017 - 10:49 AMT
Դոնի Ռոստովի կենտրոնում պայթյուն է որոտացել

Պայթյուն է որոտացել Դոնի Ռոստովի կենտրոնում, մեկ մարդ է տուժել: Այդ մասին հայտնել է աղբյուրը Ռոսգվարդիայի հյուսիսկովկասյան շրջանի բաժանմունքի մամուլի ծառայությունում:

«Առանց բնակության մշտական վայրի տղամարդը մոտ 7:30-ին (Երևանի ժամանակով) փաթեթ է հայտնաբերել և որոշել է ստուգել պարունակությունը, այդ թվում այնտեղ գտնվող լապտերը», -ասել է Ռոսգվարդիայի ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, լապտերը միացնելիս գործի է դրվել պայթուցիկ սարքը, տղամարդը զրկվել է ձեռքի դաստակից:

Ավելի վաղ աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել 08:00-ին (Երևանի ժամանակով) Սոցիալիստական փողոցի հարևանությամբ: Պատահարի վայրից ոչ հեռու է գտնվում քաղաքի դպրոցներից մեկը: Տարածքը շրջափակված է, պատահարի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները: