19 հոկտեմբերի 2007 - 19:37 AMT
Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպելու է Նիկոլա Սարկոզիի հետ
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետություն: Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ: Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների, քաղաքապետերի, ֆրանսահայ ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընթրիքի ժամանակ: Փարիզում գտնվելու օրերին ՀՀ վարչապետի հետ հարցազրույց կունենան «Ֆիգարո» եւ «Պոլիտիկ ինտերնասիոնալ» պարբերականները: Վարչապետ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ֆրանսիայում ուսանող հայաստանցի երիտասարդների հետ, հաղորդում է ՀՀ կառավարությունը: