6 ապրիլի 2017 - 14:00 AMT
ՖԻՖԱ-ի աղյուսակ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 18 կետով

Ապրիլի 6-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 18 տեղով և զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, Արգենտինան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական որակավորման E խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Ղազախստանի ընտրանուն 2:0 հաշվով։ 73-րդ րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը, ևս 2 րոպե անց` 75-րդ րոպեին, Արաս Օզբիլիզը կրկնապատկեց այն: