20 հոկտեմբերի 2007 - 17:24 AMT
Առաջիկա ժամանակներում Քըրք Քրքորյանը մտադիր է այցելել Հայաստան
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ: Քըրք Քրքորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարոն Քրքորյանը վարչապետին հայտնել է մոտ ապագայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Երեկոյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսում գործող ամերիկահայ կազմակերպությունների, ակտիվ համայնքային գործիչների կողմից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են եղել 200-ից ավելի անձինք: Ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ` անդրդառանալով հզոր եւ բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին արվող քայլերի, առկա դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության առավել բարձրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ մի շարք այլ թեմաների: