22 հոկտեմբերի 2007 - 15:33 AMT
Հայաստանի ԱԳ փոխնախարարը կմասնակցի Անկարայում կայանալիք ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների նիստին
Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳՆ ղեկավարների հերթական 17-րդ նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Հոկտեմբերի 25-ին Անկարայում մեկնարկող նիստին զեկույցով հանդես կգա ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպոլոսը, ելույթ կունենա նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նշենք, որ ՍԾՏՀ անդամներ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Վրաստանը, Հունաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Ուկրաինան, Մոլդավիան, Բուլղարիան: