22 հոկտեմբերի 2007 - 16:13 AMT
Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու համար Թուրքիան թույլտվություն չի խնդրի այլ պետությունից
«Թուրքիայի խորհրդարանը ոչ թե ուղղակի որոշում է կայացրել հյուսիսային Իրաքի տարածքում ռազմական գործողությունների մասին: Երբ անհրաժեշտ լինի, Թուրքիայի ռազմական կազմավորումները կանցնեն Իրաքի սահմանը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Աբնի Ղարսլօղլին: Նրա խոսքերով, ռազմական գործողություններն Իրաքում ոչ մի կերպ չեն անդրադառնա Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վրա: «Վերջերս Թուրքիայի հարավ-արեւելքում դիտարկվող իրադարձությունները շատ ցավագին են: Քուրդ անջատողականների հարձակման պատճառով զոհվել են մի քանի տասնյակ զինվորներ: Բնական է, դա անպատասխան չի մնա: Կարծում եմ, որ դրանից հետո չի հեղվի անմեղ մարդկանց արյունը: Եթե հարկ լինի, գործողություններ կանցկացվեն սահմանի վրա, եւ դրա համար Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել մեկ այլ պետությունից: Դրա համար ուղղակի ժամանակ է հարկավոր եւ մենք կդառնանք այդ գործողության վկաները: Սակայն Թուրքիան մտադիր է իր բոլոր գործողությունները հստակ հաշվարկել: Դա լուրջ հարց է եւ այստեղ հարկավոր է ամեն ինչ ծանրութեթեւ անել եւ որոշում կայացնել: Նման հարցերում հարկավոր է սառնասիրտ լինել»,-ասել է դեսպանը:

Ըստ Ղարսլօղլուի, նախատեսվում է, որ այդ հարցը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: