Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտել է մրցելույթները:
Ապրիլի 7-ին վերջինը պայքարի մեջ է մտել մինչև 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ):
Ապրիլի 6-ին երկամարտում՝ բրոնզ և հրում վարժությունում, փոքր արծաթ էր նվաճել մինչև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: