«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին տեղեկացվում է դաշինքի հաղորդագրության մեջ:
ՕՐՕ դաշինքը ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ չէր անցել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցելու նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: Մասնակցելու մասին հայտարարություն են արել ՀՀԿ կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Տարոն Մարգարյան), ԵԼՔ դաշինքը(թեկնածու՝ Նիկոլ Փաշինյան), «Երկիր ծիրանի» կուսակցությունը (Զարուհի Փոստանջյան):
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են մայիսի 14-ին: