10 ապրիլի 2017 - 11:08 AMT
Սոլովյով. Շատ եմ եղել Ղարաբաղում, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում

Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմրր Սոլովյովը Բաքու այցելությունից հետո գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ մտադիր չէ ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Սոլովյովն օրերս այցելել էր Բաքու և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Շատ անգամ եմ այցելել Ղարաբաղ, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում: Իմ դիրքորոշումը լավ է հայտնի: Խնդիրը չունի ռազմական լուծում»,-գրել է Սոլովյովը:

Ավելի վաղ Սոլովյովը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «շատ մանրամասն խոսել է Ալիևի հետ Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի մասին»:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016-ի հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության քննչական մեկուսարանում։ Նրա ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։