22 հոկտեմբերի 2007 - 20:25 AMT
Իրանն ու Հայաստանը պետք է համագործակցեն, ելնելով փոխադարձ տնտեսական շահերից
Իրանը շատ կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, իրանական պատվիրակության հետ բանակցություններում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, համագործակցությունն էներգետիկայի, բանկային գործի եւ փոխադարձ ներդրումների ոլորտներում: «Մենք պետք է համագործակցենք, ելնելով փոխադարձ տնտեսական շահերից: Բանակցություններում առանձնակի տեղ զբաղեցրին էներգետիկ հարցերը: Մենք պայմանավորվեցինք Իրանի հետ սահմանում նավթավերամշակման գործարանի շինարարության, ՀԷԿ-ի կառուցման, Իրան-Հայաստան գազամուղն ավարտին հասցնելու մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ երկու երկրների միջեւ երկաթուղի կառուցելու մասին»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: