10 ապրիլի 2017 - 12:31 AMT
Armenia ավիաընկերությունը Երևան-Բեյրութ ուղիղ չվերթ է գործարկել

Armenia ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Երևան-Բեյրութ առաջին չվերթի ուղևորները Լիբանանի մայրաքաղաք են մեկնել Boeing 737-500 օդանավով: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում:

Ըստ վերջին մարդահամարի, Բեյրութում մոտ 120.000 հայ է բնակվում: Ամեն տարի Լիբանանից Հայաստան է այցելում մոտ 20.000 մարդ: