22 հոկտեմբերի 2007 - 20:31 AMT
Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են ստորագրել նավթավերամշակման գործարանի կառուցման մասին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստանում ընթացող այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր տարբեր ոլորտներում: Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանն ու Մանուչեհր Մոթթաքին համաձայնագիր են ստորագրել Հայաստանում եւ Իրանում գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին: Ստորագրվել են նաեւ համաձայնագրեր համատեղ բանկային վերահսկման եւ ներդրումային գործունեության ակտիվացման մասին: Առանձնակի տեղ են զբաղենում ստորագրված համաձայնագրերում էներգետիկ հարցերը, մասնավորապես, Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտը, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը եւ նավթավերամշակման գործարանի կառուցումը: