10 ապրիլի 2017 - 17:17 AMT
ՈւԵՖԱ-ի նախագահը կմասնակցի ՀՀ-ում ֆուտբոլի նոր ակադեմիայի հիմնարկեքին

Ապրիլի 12-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ապրիլի 12-ին Հայաստան կժամանի մեկօրյա այցով:

Նույն օրը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Սլովենիայի Ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը ՈւԵՖԱ նախագահ է ընտրվել կազմակերպության 2016-ի սեպտեմբերին Հունաստանում կայացած կոնգրեսում: