23 հոկտեմբերի 2007 - 18:53 AMT
Եթե միջազգային հանրությունը ժամանակին ռեակցիա տար Ցեղասպանությանը, շատ զոհերից կարելի էր խուսափել
Հունաստանի ազգային անվտանգության Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Դիմիտրիոս Գրապսասը, լինելով Հայաստանում, հնարավորություն է ստացել իր ձայնը գումարելու հազարավոր մարդկանց ձայնին, ովքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությանը:

«Հուսով եմ, որ նման բան երբեք չի կրկնվի: Ես գտնում եմ, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին ռեակցիա տար Ցեղասպանությանը, շատ զոհերից կարելի էր խուսափել»,- ասել է Գրապսասը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո:

Նա բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում հունական գումարտակի կազմում: «Կոսովոյում հայ խաղաղապահների գործունեությունը հանդիսանում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում»,- ասել է Գրապսասը, հույս հայտնելով, որ նման գործունեությունը ըստ արժանավույն կգնահատվի միջազգային ասպարեզում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: