12 ապրիլի 2017 - 10:17 AMT
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 400 կրակոց

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1620 կրակոց: