Ռիգայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության (144 մասնակից, 11 տուր) առաջին տուրը: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:
Մեկնարկային տուրում Լիլիթ Գալոյանը հաղթանակ է տարել, Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է:
Մայրցամաքի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է: