12 ապրիլի 2017 - 14:05 AMT
Մխիթարյանն աջակցություն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյաննաջակցություն է հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստներին և երկրպագուներին ապրիլի 11-ին ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Ես խորապես ցնցված եմ ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդում հնչած պայթյուններից՝ մի քաղաքում, որը հատուկ տեղ ունի իմ սրտում: Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել «Բորուսիայի» երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քննությունն ուսումնասիրում է հնարավոր իսլամական հետքի առկայությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակման գործում:

Ընթերցեք նաև.Մխիթարյանը կոչ է արել աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում