12 ապրիլի 2017 - 19:10 AMT
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահն ազատազրկվել է

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը իր դեմ հարուցված քրգործերից մեկով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման:

Ստամբուլի դատարանը Յուքսեքդաղին մեղադրել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեջ», Sputniknews թուրքական ծառայության հղումով գրում է Ermenihaber.am-ը:

HDP-ի համանախագահի դեմ բացվել է ևս մի քանի դատական գործ: Մասնավորապես առաջադրված է «Հանրահավաքների, ցույցերի, երթերի կանոնները խախտելու», «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» մեղադրանքներ: Նշյալ մեղադրանքների ապացուցման դեպքում ՝Յուքսեքդաղին սպառնում է 30-83 տարի ազատազրկում:

Վանից առաջադրված Յուքսեքդաղը 2017թ. փետրվարի 21-ին զրկվել էր պատգամավորական մանդատից: