13 ապրիլի 2017 - 12:21 AMT
Հայ շախմատիստուհիները՝ ԵԱ 2-րդ տուրում. 2 հաղթանակ, 2 ոչ ոքի

Ապրիլի 12-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Երկրորդ տուրում Դանիելյանն ու Գևորգյանը հաղթանակ են տարել, իսկ Մկրտչյանը և Գալոյանը ոչ ոքի են խաղացել: Դանիելյանը և Գալոյանը 1.5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 38-րդ և 46-րդ, Մկրտչյանն ու Գևորգյանը 1-ական միավորով` 73-րդ և 76-րդ տեղը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 144 շախմատիստուհի: Մրցաշարում կխաղացվի 11 տուր՝ շվեյցարական համակարգով: Գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է: