Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը: Զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Ցուցակը գլխավորում է Կոլումբիան:
Երկրորդ հորիզոնականում է Եմենը, որին հաջորդում են Սալվադորը, Պակիստանը, Նիգերիան: Առաջին 10-յակում են նաև Վենեսուելան, Եգիպտոսը, Քենիան և Հոնդուրասը: 10-րդ հորիզոնականում է Ուկրաինան:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հանցավորության և ահաբեկչության հետ կապված վիճակը երկրում, ռազմական հակամարտությունները, քաղաքացիներին պաշտպանելու իրավապահ մարմինների ունակությունը և այլ պարամետրեր, հայտնում է Lenta.ru-ն:
2016-ի նոյեմբերին International SOS և Control Risks-ը կանխատեսում էին հրապարակել, թե որ երկրները վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար 2017-ին: Վտանգավորների թվում էին նշվել Սոմալին, Սիրիան, Եմենը, Հարավային Սուդանն ու այլ պետություններ: