24 հոկտեմբերի 2007 - 19:34 AMT
ԵԽԽՎ-ն նոր զեկուցող է նշանակելու Հարավային Կովկասի հարցով
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նոր զեկուցող է նշանակելու Հարավային Կովկասի հարցով: Նոր զեկուցողը պետք է պայքարի հանուն ժողովրդավարության եւ լավ կյանքի Հարավային Կովլկասի բնակիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում գերեւարվածների եւ անհայտ կորածների հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող Լեո Պլատվոետը: Հոկտեմբերյան նստաշրջանից հետո նա չի կատարելու Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչի պարտականությունները: Այժմ նա աշխատում է Նիդերլանդների պետական խորհրդատվական կազմակերպություններից մեկում: Նախկին զեկուցողը նաեւ նշել է, որ մտադիր է մասնակցել Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ Հարավային Կովկասի հետ կապված Եվրահանձնաժողովի ծրագրերից մեկին:

Լ. Պլատվոետը Հարավային Կովկասում գերեւարվածների եւ անհայտ կորածների գծով զեկուցող է նշանակվել 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Փարիզում` Միգրացիայի, գաղթականների եւ ազգաբնակության հարցերով ԵԽԽՎ կոմիտեի նիստին: