24 հոկտեմբերի 2007 - 20:27 AMT
Հայաստանում դեսպանի նշանակման հարցը շատ կարեւոր է ԱՄՆ կառավարության համար
«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը դեռ պարզ չէ, սակայն հնարավոր է, որ այն շուտով կհայտարարվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: Ամերիկացի դիվանագետի խոսքերով, Հայաստանում դեսպանի նշանակման հարցը շատ կարեւոր է ԱՄՆ կառավարության համար: «Ինչպես գիտեք, դեսպանի պաշտոնի թեկնածությունը Սպիտակ Տան կողմից ներկայացվելու է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողով եւ դրա հավանության դեպքում, դեսպանը կանցնի աշխատանքի: Ես հուսով եմ, որ Երեւանում շուտով ԱՄՆ նոր դեսպան կլինի»,- ընդգծել է Ռուդոլֆ Փերինան: