14 ապրիլի 2017 - 12:44 AMT
Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել

Լույս է տեսել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն թարգմանությունը: Ինչպես խոստովանել է թարգմանիչ Հայկ ֆելեքյանը, դա մարտահրավեր էր իր համար:

«Ամեն անգամ, երբ լավագույն լուծում եմ գտել, ամեն, անգամ, երբ ի վերջո լավագույն տարբերակն եմ ստացել, ես անկեղծորեն հիացել եմ հայոց լեզվի հարստությամբ և ճկունությամբ, որը բառախաղի անսահման հնարավորություններ է տալիս», -ասել է Ֆելեքյանը:

Հեղինակը խոստովանել է PanARMENIAN.Net-ին, որ մոտ 1,5 ամիս աշխատել է այդ ստեղծագործության վրա:

«Շարունակելու եմ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ թարգմանել, որպեսզի դրանք հայերենով որքան հնարավոր է շատ լինեն: Իմ վաղեմի երազանքն է, որ հայերենով գիտաֆանտաստիկ գրականության հարուստ գրադարան ունենաք», -ասել է Ֆելեքյանը:

Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն տարբերակը վաճառվում է «Հայ գիրք» խանութում:

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ պատմվածքը սկզբնապես հրատարակվել է The Magazine of Fantasy & Science Fiction ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակը որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։

Հետագայում Քիզը լրացրեց պատմվածքը՝ դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որ ստացավ «Նեբյուլա» մրցանակը որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Հայկ Ֆելեքյանի լուսանկար