14 ապրիլի 2017 - 15:59 AMT
Ստամբուլում 5 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները 5 անձ են ձերբակալել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:

Գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի տարբեր շրջաններում: Ինչպես նշում են իրավապահները, բոլոր չարագործները «Իսլամական պետության» անդամ են, հայտնում է Lenta.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով:

Կատարվում են քննչական գործողություններ:

Սահմանադրական հանրաքվեն անցկացվելու է ապրիլի 16-ին, որով նախատեսվում է անցում խորհրդարանական հանրապետությունից նախագահական կառավարման: Նախագահը կլինի նաև ԶՈՒ գերագույն հրամանատար, կվերահսկի առանցքային պաշտոնները ԶՈւ շարքերում, կառավարություն կձևավորի և կկարողանա լուծարել խորհրդարանը: