25 հոկտեմբերի 2007 - 17:20 AMT
Հայաստանի դիրքորոշումը Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժման հարցով համահունչ է ԱՄՆ-ի դիրքորոշմանը
Հայաստանի դիրքորոշումը Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժման հարցով համահունչ է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության դիրքորոշմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քրդական խնդիրը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Մենք գտնում ենք, որ Անկարայի գործողությունները չեն համապատասխանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողություններին: Թուրքիան մի միջոց է ընտրել, որը անհագստացնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրներին: Ճիշտ է, ներխուժումն ուղղակիորեն ազդեցություն չի ունենա Երեւանի վրա, սակայն իրադրությունը տարածաշրջանում այնքան բարդ է եւ անկայուն, որ հավելյալ ապակայունացումը ոչ մեկին օգուտ չի բերի»,- ընդգծել է Օսկանյանը: