25 հոկտեմբերի 2007 - 18:42 AMT
Կոսովոյի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կասկածում է բանակցությունների հաջողության մեջ
Կոսովոյի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը կասկած է հայտնել իր միջնորդական հաջողությունների հարցով: Նրա խոսքերով, մինչեւ դեկտեմբերի 10 չի հաջողվի որեւէ արդյունքի հասնել: Նա նաեւ կասկածներ է հայտնել այն առումով, որ հակամարտության երկու մասնակիցներն էլ քաղաքական կամք կունենան բանակցությունները փրկելու համար: «Երկու կողմերին ամեն դեպքում արժէ հասկանալ Եվրամիությանը Կոսովոյի հնարավոր անդամակցության հեռանկարը»,- ասել է գերմանացի դիվանագետը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի գործընկերների հետ միասին Վոլֆանգ Իշինգերը փորձում է քաղաքական որոշում գտնել Կոսովոյի տարածաշրջանի համար, որը գտնվում է ՄԱԿ-ի ղեկավարության ներքո: Կոսովոյի ալբանացիները ձգտում են ամբողջությամբ անկախացնել տարածաշրջանը Սերբիայից, սակայն Բելգրադը պատրաստ է զուտ սահմանափակ ինքնավարություն տրամադրել Կոսովոյին: Կոսովոյի ալբանացիները հայտարարել են, որ անկախ բանակցություններից, դեկտեմբերի 10-ին հռչակելու են իրենց անկախությունը, հաղորդում է Deutcshe welle-ն: