17 ապրիլի 2017 - 12:17 AMT
GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Երկրորդ տուրի արդյունքները. Նայդիչ-Կարուանա` 0:1, Մայեր-Հոու Յիֆան` 0:1, Վաշյե-Լագրավ-Բլյուբաում` 1:0, Կարլսեն-Արոնյան` ոչ-ոքի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո. Առաջին տեղ՝ Հոու Յիֆան, 2 միավոր, 2-6-րդ տեղերը կիսում են Կարլսենը, Կարուանան, Վաշյե-Լագրավը, Արոնյանը, Նայդիչը` 1-ական միավորով, 7-8-րդ տեղեր. Բլուբաում, Մայեր` 0.5-ական:

Ութ գրոսմեյստեր միմյանց հետ խաղում են շրջանաձև մրցակարգով: