Ապրիլի 16-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Վեցերորդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակներ են տարել, Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղել, իսկ Մարիա Գևորգյանը պարտվել է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Վեցերորդ տուրի արդյունքներն են. Դանիելյան` 4.5 միավոր (11-րդ տեղ), Գալոյան ու Մկրտչյան` 3.5-ական միավոր (55-րդ և 68-րդ տեղեր), Գևորգյան` 2.5 միավոր (90-րդ տեղ):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն ունի144 մասնակից, խաղացվում է 11 տուր:
Կարդացեք նաև՝ GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ