17 ապրիլի 2017 - 13:36 AMT
Հալեպում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի

Հալեպում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի՝ հարձակման են ենթարկվել փախստականների ավտոբուսները, որոնք պետք է հանգրվանեին Հալեպում: Զոհերի թվում 68 երեխա և դեռահաս կա: Այդ մասին հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:

Իրավապաշտպանները պնդում են, որ այս ահաբեկչությունն ամենախոշորն էր երկրում վերջին տարվա ընթացքում: Պայթյունը դատապարտել են նաև Սիրիայի զինյալ ընդդիմության ներկայացուցիչները, անվանելով այն «ահաբեկիչների դավադիր հարձակում», գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ահաբեկիչները գրոհել են ավտոբուսները ականապատ մեքենայի օգնությամբ: Ավտոբուսներում տարհանված գյուղերի շիա բնակիչներն էին, որոնք տարհանվել էին այսպես կոչված 4 քաղաքի մասին պայմանագրով, որը կնքել էին սիրիացի զինվորականներն ու զինյալ ընդդիմությունը: