17 ապրիլի 2017 - 13:27 AMT
«Մանչեսթեր Յունայթեդը» տարեկան £20 մլն կառաջարկի Իբրահիմովիչին թիմում մնալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փորձում է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը, իսկ նոր պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Իբրահիմովիչը չի շտապում երկարացնել պայմանագիրը՝ նշելով, որ թիմը պետք է համապատասխանի իր հավակնություններին, հայտնում է Championat.com-ը:

Mirror-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է Իբրահիմովիչին տարեկան £20 մլն առաջարկել: Ըստ գործող պայմանագրի, ՄՅՈւ լավագույն ռմբարկուն £12 մլն է ստանում:

Զլատան Իբրահիմովիչին, որը 17 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ 28 խաղում, կցանկանային իրենց կազմում տեսնել չինական և ամերիկյան ակումբները: