Ստամբուլում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հազար մարդ էր ցույցի դուրս եկել Բեշիկթաշ շրջանում, ևս երկու հազարը՝ Կադիքեում՝ քաղաքի ասիական մասում: Ցույցերի ժամանակ խախտումների մասին չի հաղորդվում:
Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը:
Հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը:
Ընթերցեք նաև. Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում