18 ապրիլի 2017 - 10:26 AMT
Շախմատի անհատական ԵԱ-ի 7-րդ տուր. Ելենա Դանիելյանը 3-րդն է

Ապրիլի 17-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Յոթերորդ տուրում ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվել է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

7 տուրի արդյունքներով Դանիելյանը` 5.5 միավոր ունի (3-րդ տեղ), Մկրտչյանը` 4 միավոր (65-րդ), Գևորգյանը և Գալոյանը` 3.5-ական միավոր (74-րդ և 84-րդ տեղեր):

Էլինա Դանիելյանից 100 քայլ է պահանջվել ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար:

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն ունի144 մասնակից, խաղացվում է 11 տուր: