26 հոկտեմբերի 2007 - 18:41 AMT
Սառեցված հակամարտությունների հարցը ընդգրկվել է ՍՏՀԿ-ի հռչակագրի մեջ
Սեւծովյան տարածաշրջանի երկրների համագործակցությանը խոչընդոտող սառեցված հակամարտությունների կարգավորման հարցը ընդգրկվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նիստին ընդունված հռչակագրում: Հռչակագրում նաեւ ներկայացված է Ադրբեջանի դիրքորոշումը, ով «կոչ է արել ՍՏՀԿ երկրներին անդրադառնալ Հայաստանի բռնազավթողական քաղաքականությանը, ինչը հանգեցրել է ողջ տարածաշրջանի անկայունությանը»:

ՍՏՀԿ Արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստին հոկտեմբերի 25-ին ընդունվել է Անկարայի հռչակագիրը: Նիստին նախագահությունը Թուրքիայից անցել է Ուկրաինային: Որոշում է կայացվել ՍՏՀԿ ԱԳՆԽ հերթական նիստը անցկացնել 2008 թվականի ապրիլին, հաղորդում է Թրենդը: